Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը վերջին կես տարում
Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 42,300, ինչն առավելագույն ցուցանիշն է հունվարի 15-ից ի վեր: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են կառավարության հրապարակած տվյալները:
Նշվում է, որ արդեն ութերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշը գերազանցում է 30 հազարը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 49 դեպք: Վերջին 28 օրվա ընթացքում մահացության ցուցանիշը տատանվում է 50-ի սահմանում:
Ավելին․․․