Տարոն Մարգարյանին սատարելով, մենք ապահովում ենք մեր մայրաքաղաքի վաղն ավելի բարեկեցիկ, զարգացած և գրավիչ տեսնելու ակնկալիքը. Էդիկ Մինասյան
Տարոն Մարգարյանը մեր ժամանակների վառ անհատականություններից է։ Նա ունի մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են անսահման բարությունն ու հայրենասիրությունը, ընկերներին, շրջապատի մարդկանց, համաքաղաքացիներին օգնելու, աջակցելու պատրաստակամությունը, հոգատարությունը, ազնվությունն ու հավատարմությունը, գործի նկատմամբ պատասխանատվության զգացումը։
Նրա արդյունավետ աշխատանքի շնորհիվ գրեթե ամեն օր մեր աչքի առջև փոխվում է մայրաքաղաքի տեսքը՝ ավելի աշխույժ, գրավիչ ու գեղեցիկ դառնալով։ Լինելով ազգային դիմագիծ ունեցող անձնավորություն՝ նա պարզ է, անկեղծ ու բարյացկամ, որին բնորոշ են ազգային շահի գիտակցումն ու պետական մտածողությունը։ Նրա մարդկային վեհ և առաքինի հատկանիշներից են համեստությունը, ազնվությունն ու գործին նվիրվածությունը, որոնց շնորհիվ նա վայելում է իր շրջապատի, գործընկերների և համաքաղաքացիների մեծ հարգանքը։ Տարոն Մարգարյանի անմնացորդ ու նվիրումով աշխատանքը մայրաքաղաքի զարգացման ուղղությամբ ստանձնած գործի նվիրյալի փայլուն օրինակ է լայն հանրույթի՝ առավելապես երիտասարդության համար։
Տարոն Մարգարյանին սատարելով, մենք ապահովում ենք մեր մայրաքաղաքի վաղն ավելի բարեկեցիկ, զարգացած և գրավիչ տեսնելու ակնկալիքը։
ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր