Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից իր պաշտոնում չի լինի. ԲԴԽ խոսնակ
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 19-ից իր պաշտոնում չի լինի: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից:
Հարցին, թե արդյո՞ք Փոլադյանն է ազատման դիմում ներկայացրել, Շաբոյանը պատասխանեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող ներկայացնել: