Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. Կամենդատյան
uncategorized

Քարոզարշավի ավարտը. դեպի լռության օր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտեցավ իր բնականոն ու տրամաբանական ավարտին։ Մայիսի 13–ը լռության օր է, և թերևս ժամանակն է ամփոփել ընտրություններին մասնակցող երեք ուժերի նախընտրական քարոզարշավը։

Սկսենք ավագանու ընտրություններին մասնակցող և ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի նորահայտ «Երկիր ծիրանի» կուսակցությունից։ Վերջինիս առաջնորդ և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ինչպես և սպասելի էր, քարոզարշավի ընթացքում ցուցաբերեց վաղուց արդեն հայտնի իռացիոնալ կեցվածք, որը որևէ աղերս չունի քաղաքական գործունեության հետ։ Փոստանջյանի՝ հեծանվային երթով մեկնարկած նախընտրական քարոզարշավը կարճ ժամանակում վերածվեց կաբրիոլետային քարոզարշավի։ Թերևս Փոստանջյանի համար հեծանվային մեկնարկից հետո պարզ դարձավ, որ կաբրիոլետը ավելի հարմար փոխադրամիջոց է։ Անշուշտ, սա այն առարկան չէ, որի համար կարելի է քննադատել Փոստանջյանին, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր նախընտրական քարոզարշավի ռազմավարությունն ու մարտավարությունը։ Սակայն «Երկիր ծիրանիի» պարագայում խնդիրը բոլորվին էլ կաբրիոլետային նորամուծությունները չէին, որոնք, ի դեպ, բոլորովին էլ նորույթ չէին, քանի որ դեռևս 2013 թվականի Երևանի ավագանում ընտրությունների ժամանակ «Բարև Երևան» դաշինքը, նույնանման կաբրիոլետային քարոզարշավ էր իրականացնում։ Խնդիրն այստեղ այն իռացիոնալ և որոշ դեպքերում ոչ ադեկվատ կեցվածքն էր, որ այս քաղաքական ուժը դրսևորեց ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այս քաղաքական ուժը չխորշեց անգամ քաղաքական գործընթացը հասցնել անձնավորման մակարդակի՝ այցելելով Ավան թաղամաս՝ քաղաքապետի տուն և անգամ պատահականորեն հանդիպելով Տարոն Մարգարյանի մորը: Այս երևույթն ինքնին տհաճ էր, քանի որ քաղաքական քննադատության և քարոզչության ու անձնականի միջև առկա է սահման, որը որևէ դեպքում չի կարելի և կոռեկտ չէ հատել: ԵԾ–ի քարոզարշավն աչքի ընկավ էքսցենտրիկ, էքստրեմալ ու երբեմն էլ անհասկանալի դրսևորումներով, պարբերաբար մամուլում հայտնվող մոսկվայաբնակ բիզնեսմեն, ոմն Ռուբեն Գրիգորյանի մեկ Զարուհու հետ կապ չունեցող հոդվածներով, մեկ էլ՝ ԵԾ–ն ֆինանսավորելու պատրաստակամությամբ: Ասել է թե՝ տղա է բերում Զարուհին երևանցիների վրա:

Իռացիոնալ դրսևորումները հասան իրենց գագաթնակետին, երբ այս քաղաքական ուժը այցելեց Անի. խոսքը վերաբերում է Թուրքիայի տարածքում գտնվող և պատմական Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիին և ոչ թե Անի կոչված Մարալիկին։ Դժվար է հասկանալ, թե այս քայլով ինչի էին ձգտում կամ ինչ էին ուզում ասել Փոստանջյանն ու ԵԾ–ն, սակայն, անկախ ամեն ինչից, նման զարգացումների պարագայում գուցե ավելի լավ կլիներ, որպեսզի Փոստանջյանը քաղաքապետի թեկնածու առաջադրվեր հենց Անիում, համենայնդեպս, հետաքրքիր կլիներ, իսկ Երևանն ու երևանցիները զերծ կմնային այս քաղաքական ուժի հետ առնչվելու փորձություններից։

Ոչ պակաս էքստրեմիզմով աչքի ընկավ նաև «Ելք» դաշինքի քարոզարշավը, որի կիզակետը դարձավ դաշինքի, այսպես կոչված, «ծրագրային» դրույթ դարձած «հետընտրական ընտրակաշառքը»: Մինչ այս էլ, սակայն, «Ելքն» աչքի ընկավ քաղաքական մրցապայքարում կոռեկտության ոտնահարումներով, քաղաքական մրցակիցներին գրեթե անձնական վիրավորանքների մակարդակի քննադատություններով ու պոպուլիզմով։ Իրատեսական նախընտրական ծրագրերի բացակայության պայմաններում, այս քաղաքական ուժը սկսեց հանդես գալ տարատեսակ խոստումներով, որոնք ընդգրկում էին մետրոպոլիտենի կայարանների ավելացումից մինչև «հետընտրական ընտրակաշառքի» ոլորտները, անգամ խոսք էին տալիս մաքրել ձյունը մինչև տեղումներ գալը: Միաժամանակ դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ, այս ուժը սկսեց տարօրինակ բարձրաձայնումներով խոսել քաղաքային տնտեսության այնպիսի խնդիրների մասին, որոնք ի սկզբանե հայտնի էին բոլորին, որոնց լուծման ուղղությամբ շարունակաբար կատարվում էին քայլեր։ Արդյունքում նման քննադատություններից մեկի առիթով Երևանի քաղաքապետարանը հարկադրված էր հանդես գալ ասֆալտապատման կարճ «դասընթաց–ուղեցույցի» հրապարակմամբ։ Սա իհարկե, չխանգարեց, որպեսզի այս ուժն ու նրա համակիրները համացանցը ողողեն պոպուլիստական և իրականության հետ կապ չունեցող հրապարակումներով և քննադատությամբ, որոնք, սակայն, մանրամասնորեն պաշտոնական և կոռեկտ հերքումներ ստացան։ Առանձնապես տպավորիչ չէր նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու տարօրինակ ակցիան՝ աղբի ֆոնի վրա սելֆիների տեսքով, որից հետո համացանցում հայտնվեցին տարբեր քաղաքների աղբի նկարներ՝ ինչ կլիներ, եթե, օրինակ, Նիկոլը դառնար Փարիզի, Լոնդոնի, Տոկիոյի քաղաքապետ:

Թերևս այս առումով ավելացնելու բան էլ չկա, քանի որ աղբ ման եկողը միշտ և ամենուր կարող էր այն գտնել, իսկ եթե նպատակը քաղաքի աղտոտվածությունը ցույց տալն էր, ապա այս առումով նույնպես ցույց տալու բան էլ չկար, քանի աղբահանությունը, ասֆալտապատումը և նման առօրեական աշխատանքները բնականոն ռիթմի մեջ են և շարունակական գործընթաց են: Թերևս անզեն աչքով էլ նկատելի է, որ առնվազն այս ենթակառուցվածքը հաջողությամբ գործում է:

Վերջապես, ինչ վերաբերում է գործող քաղաքապետի նախընտրական քարոզարշավին, ապա պետք է նշել, որ այն աչքի ընկավ ծրագրային մոեցումներով և հավասարակշռվածությամբ։ Գործող քաղաքապետը, չնայած քաղաքական մրցակիցների կողմից կատարվող տարբեր փորձերին, այդպես էլ սադրանքների չտրվեց և քարոզարշավի ընթացքում չհատեց անձնականի և քաղաքականի սահմանը՝ չնայած նրա օպոնենտները հաճախ գրեթե անձնական վիրավորանքների լեզվին էին դիմում։ Գործող քաղաքապետի նախընտրական քարոզարշավը աչքի ընկավ նաև զուտ մարդկային անմիջականությամբ և բակային հանդիպումներով, որոնք ինչ–որ տեղ նաև բնականոն գործընթացի մաս էին, քանի որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները Մարգարյանի գործունեության անբաժան մասն են եղել իր պաշտոնավարման տարիներին։ Այս ամենից զատ Երևանի բոլոր համայնքներում ունեցած 100–ից ավելի հանդիպումների ընթացքում գործող քաղաքապետ Մարգարյանը մանրամասնորեն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, ըստ էության, դուրս էր գալիս զուտ նախընտրական ծրագիր լինելու շրջանակներից և իրենից ներկայացնում էր քաղաքի և քաղաքային տնտեսության հետագա զարգացման նախագիծ։

Թերևս ընդհանուր գծերով այսպիսին էր ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը, սակայն ամեն դեպքում պետք է շեշտել, որ ցանկացած պարագայում ընտրությունը պատկանում է Երևան քաղաքի բնակիչներին, ուստի այս տեսանկյունից մեզ մնում է միայն ցանկանալ և ինչ–որ առումով կոչ անել երևանցիներին՝ իրենց վստահության քվեն տալ միայն իրենց կամքի մտոք։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում