Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Կառավարությունը որոշում է ընդունել Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Ավելին․․․