Պուտինը համոզված է, որ Դոնբասը Կիևին պետք չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Կիևի իշխանությունները շահագրգռված չեն Դոնբասի խաղաղ վերադարձով, քանի որ դա թույլ չի տա կառուցել Ուկրաինայի քաղաքականությունը թշնամու կերպարով` ի դեմս Ռուսաստանի: Այս մասին ՌԴ նախագահը գրել է Ուկրաինայի և ուկրաինացիների մասին իր հոդվածում, որը հրապարակել է Կրեմլի կայքը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ըստ ամենայնի, և ես դրանում ավելի ու ավելի եմ համոզվում, պարզապես Դոնբասը Կիևին պետք չէ: Ինչո՞ւ, որովհետև, առաջին հերթին, այս շրջանների բնակիչները երբեք չեն ընդունի այն կարգերը, որը փորձել են և փորձում են պարտադրել ուժով, շրջափակումով, սպառնալիքներով. երկրորդ՝ Մինսկ-1-ի և Մինսկ-2-ի արդյունքները, որոնք իրական հնարավորություն են տալիս խաղաղորեն վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ ուղղակիորեն բանակցելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, հակասում է հակառուսական նախագծի ողջ տրամաբանությանը. ներքին և արտաքին թշնամու կերպարի անընդհատ մշակմանը, և ես կավելացնեմ՝ պրոտեկտորատի միջոցով, արևմտյան տերությունների վերահսկողության տակ»,- գրում է Պուտինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին, այն հրապարակվել է Կրեմլի կայքում: