Շանհայում կբացվի աշխարհի խոշորագույն աստղագիտական թանգարանը (լուսանկարներ)
Շանհայում բացվում է աշխարհի ամենամեծ աստղագիտական թանգարանը, որի համալիր կլորավուն դիզայնը նախագծվել է տիեզերքի երկրաչափական տեսքն արտացոլելու համար:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, շինությունը նախագծելիս ուղիղ գծեր չեն կիրառվել, փոխարենը կառույցը կազմված է 3 միահյուսվող կամարներից, որոնք նմանակում են երկնային մարմինների ուղեծրերը:
Թանգարանի տարածքը կազմում է մոտ 40 000 քմ: Այն ներկայանալու է որպես Շանհայի գիտության և տեխնոլոգիաների թանգարանի մասնաճյուղ, որտեղ տեղակայված կլինեն ցուցասրահներ, պլանետարիում, աստղադիտարան և 24 մետր բարձրությամբ, արևային էներգիայով աշխատող աստղադիտակ:
Երկնային մարմիններին նմանակող երեք կամարաձև հատվածներն են օկուլուսը, գունդը և շրջված գմբեթը, որոնք խորհրդանշում են Արևը, Լուսինը և աստղերը: