«Ղազախ. Ոսկյա մարդու պատմությունը». օսկարակիր Օլիվեր Սթոունը Նազարբաևի մասին ֆիլմ կնկարահանի
Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը ծավալուն հարցազրույց է վերցրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, որի մասին պատրաստվում է ութ մասանոց ֆիլմ նկարահանել, գրում է theguardian.com-ը:
«Ղազախ. Ոսկյա մարդու պատմությունը» վերտառությամբ ֆիլմում, ըստ բրիտանական պարբերականի, աշխարհահռչակ ռեժիսորը, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պարագայում, փորձում է «մաքրազարդել բռնապետի» հեղինակությունը:
«Նազարբաևին անվանեք ինչպես ցանկանում եք՝ բռնապետ, ուժեղ մարդ, բռնակալ, հիմնադիր»,-իր ֆիլմի մասին խոսելիս ասել է օսկարակիր ռեժիսորը՝ նրան անվանելով «համեստ» մարդ:
Ավելին․․․