Շղթայական ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «BMW», «Lexus», «Opel» և «Nissan Teana» մակնիշերի ավտոմեքենաները, կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:15-ի սահմաններում Սարալանջի ճանապարհին բախվել են BMW, Lexus, Oepl և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնութունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: