Հադրութում ևս 3 մարմին է հայտնաբերվել
Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից կամավոր, պահեստազորային) աճյուն։ Հայտնում է Ահ ՆԳ ԱԻՊԾ մամուլի պատասխանատու Հունան Թադեվոսյանը։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։