Երևանում բախվել են Opel Vectra-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Համլետ Ավագյանի վարած Opel Zafira-ն և 57-ամյա Սերոբ Մխիթարյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 49-ամյա Գայանե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Կարապետյանին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ավելին․․․