Հրապարակվել է ճամփորդելու համար լավագույն և վատագույն անձնագրերի ցանկը. Հայաստանը 84-րդ տեղում է
Միջազգային Henley&Partners խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի բոլոր երկրների անձնագրերի ցանկը՝ ըստ տվյալ երկրի քաղաքացիների ճանապարհորդելու հնարավորությունների:
Մասնագետները ցանկում ներառել են 199 տարբեր անձնագրեր՝ համեմատելով ազատ վիզային ռեժիմով ճամփորդելու հասանելիությունը 227 ուղղությունով: Նշվում է, որ 2021 թվականի ցանկի վրա մեծ ազդեցություն են ունեցել համավարակով պայմանավորված սահմանափակումները:
Հայաստանն այս ցուցակում 84-րդն է: ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մեկնել 64 երկիր, ևս 163 երկիր հնարավոր է այցելել մուտքի արտոնագիր ստանալու պարագայում: Նախորդ տարի մեր երկիրն այս ցակում զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը:
Այս տարվա ցանկի առաջատար երկրներն են Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են այցելել 193 երկիր, Սինգապուրը (193), Հարավային Կորեան (191), Գերմանիան (191), Իտալիան (190), Ֆինլանդիան (190), Իսպանիան (190), Լյուքսեմբբուրգը (189), Ավստրիան (189), Շվեդիան (188), Ֆրանսիան (188), Պորտուգալիան (188), Նիդերլանդները (188), Իռլանդիան (188), Շվեյցարիան (187), ԱՄՆ-ն (187), Միացյալ Թագավարությունը (187):
Ավելին․․․