Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր
Քաղաքականություն

Քաղաքական ուժերի դասավորվածությունը նոր խորհրդարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, մենք ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու. արդեն պատգամավորները հայտնի են:

– Չեմ կարծում, որ այն էապես տարբերվելու է նախորդ խորհրդարանից: Գուցե այնտեղ մի փոքր ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք ասոցացվում են քաղաքականության հետ: Բայց որակական առումով զգալի տարբերություն չի լինի:

– Իսկ այն իր աշխատունակությամբ ինչպիսի՞ն կլինի: Օրինագծերի հիմնական բաժինը կրկի՞ն գալու է գործադիրից:

– Ամեն առումով էլ մոտավորապես նույնն է լինելու: Ընդհանրապես չեմ կարծում, թե երկրում էապես ինչ–որ բան է փոխվել, որպեսզի ակնկալիքներ ունենայինք, թե հեղափոխական փոփոխություններ կլինեն նաև օրենսդրական աշխատանքում:

Ցավոք սրտի, մեր խորհրդարանն ավելի շատ եղել է կառավարության ներկայացրած փաստաթղթերի վավերացնողի դերում: Միայն ակտիվացել է բյուջեի քննարկման ժամանակ, երբ յուրաքանչյուրը փորձել է լոբբինգի ենթարկել ինչ–որ խմբերի շահեր:

Առավել ևս` ես վստահ չեմ, որ խորհրդարանի այս կազմն ամբողջովին պահպանվելու է: Քանզի, երբ գործադիրի կազմը ևս վերջնականապես ձևավորվի, իսկ դա երկու փուլով է լինելու` մեկը 2017–ի կառավարության ներկա կազմը, որը կձևավորվի առաջիկայում և 2018–ին ձևավորվելիք կառավարությունը, որոշակի փոփոխություններ կլինեն նաև խորհրդարանում:

– Կրկի՞ն անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին ՀՅԴ–ի հետ կոալիցիան: Եվ ինչո՞ւ է անհրաժեշտ:

– Այժմ առավել քան այդ կոալիցիան նրան անհրաժեշտ է: Քանի որ նոր սահմանադրությամբ միայն կայուն մեծամասնություն ունենալը բավարար չէ, որպեսզի անցկացնես մի շարք բավականին կարևոր հարցեր: Որոշ հարցերի համար պետք են ձայների երկու երրորդը, որոշների համար` երեք քառորդը, նաև` երեք հինգերորդը:

Այսինքն` քաղաքական մեծամասնությունը, այն է` Հանրապետական կուսակցությունը, պետք է ունենա հնարավորինս վստահելի գործընկեր, որը նաև կապահովի մեխանիկական մեծամասնություն:

Դաշնակցությունը մեկ այլ կարևոր առաքելություն ևս կունենա: Այն առաջիկայում, ես կարծում եմ, որ պետք է ապահովի սփյուռքի հնարավորինս չեզոք վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների որոշումների նկատմամբ: Նկատի ունեմ այն որոշումները, որոնք կապված կլինեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Դրանք կարող են լինել և՛ Ղարաբաղի շուրջ որոշակի լուծումները, և հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ զարգացումները:

Այնպես որ, աշխարհաքաղաքական տեսակետից ևս Դաշնակցությունն անհրաժեշտ գործընկեր է իշխող քաղաքական ուժի համար:

– Իսկ «Ծառուկյան» դաշի՞նքն ինչով անհրաժեշտ կլինի Սերժ Սարգսյանին:

– «Ծառուկյան» դաշինքը յուրահատուկ բուֆերի դեր է խաղում արդեն երկար տարիներ իշխանության և օրվա ընդդիմության, ինչպես նաև` իշխանության ու բողոքական ընտրազանգվածի միջև: Նույն այս դերը խաղալու է նաև այժմ:

Դե յուրե այն լինելու է ընդդիմություն, իսկ դե ֆակտո` այլընտրանք:

Միաժամանակ առաջիկա քաղաքական զարգացումներում «Ծառուկյան» դաշինքը կարող է Սերժ Սարգսյանի համար մանևրելու լավ հնարավորություն ընձեռել: Թե՛ քվեարկելու մեխանիզմով, թե՛ քաղաքական հարցեր բարձրացնելու մեխանիզմով:

Բացի դրանից, ես չեմ բացառում, որ ինչ–որ ֆորս մաժորային իրավիճակներում «Ծառուկյան» դաշինքը ընդդիմության դաշտից հարթ ձևով անցում կատարի և դառնա իշխանության գործընկեր: Հաշվի առնելով քաղաքական այս ուժի հետագիծը և պատմական տարբեր շրջաններում նրա դրսևորած վարքագիծը, կարող ենք նաև այս եզրակացությանը հանգել:

– Խորհրդարանում կձևավորվի նաև մեկ այլ խմբակցություն. այնտեղ է «Ելք» դաշինքը: Այն ինչպիսի՞ դերակատարություն կստանձնի Ազգային Ժողովում:

– Ես կարծում եմ նրանց հատկացվում է ընդդիմության դերակատարությունը: Եվ դա հատկացվում է առաջին հերթին հենց իրենց և իրենց ընտրողների կողմից: Ովքեր նրանց ընկալել են որպես ընդդիմություն:

Իսկ թե դա` ընդդիմություն լինելը, որքանո՞վ իրենց կհաջողվի, կապված է նաև ժամանակի հետ: Կախված կլինի այն բանից, թե այդ դաշինքը, որը երեք կուսակցությունների, այսպես ասած, կոնգլոմերատ է, որքանո՞վ խորհրդարանային անցուդարձում կպահպանի իր միասնությունը: Իսկ այդ դաշինքն առաժմ զուտ նախընտրական դաշինք է: Բայց, ցավոք սրտի, խորհրդարանական մեր պատմությունը ցույց է տվել, որ նախընտրական դաշինքները ոչ միշտ են երկար կյանք ունենում:

Իսկ եթե նրանց հաջողվի իրենց ծրագրերից մեկն իրականացնել, իսկ նրանք ասում էին, որ հետագայում կարող են դառնալ մեկ կուսակցություն, ապա կլինեն առավել կուռ ու քիչ խոցելի:

– Հիմա կարո՞ղ ենք ասել, որ այս խորհրդարանը կլինի կառավարելի, կանխատեսելի, հասկանալի խորհրդարան:

– Ես կարծում եմ, որ կլինի կառավարելի և կանխատեսելի: Բայց կրկնեմ` որակական առումով այն իր նախորդից էապես չի տարբերվի:

– Անակնկալներ չե՞ն մատուցվի:

– Անակնկալներ կարող են մատուցվել ֆորսմաժորային իրավիճակներում: Ֆորսմաժորային ասելով նկատի ունեմ և՛ արտաքին քաղաքական, և՛ իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի պրոցեսները: Այդ գործընթացներում, որպես գործիք, կարող են օգտագործվել այն քաղաքական ուժերը, որոնք նոմինալ առումով համարվում են ընդդիմադիր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում