«2 ժամից Կարսը կլինի հայերինը» կամ «Հայերը կատաղած մտան Բաթում»
«Perfect TV» -ի վերնագրերին սովոր մարդկանց համար անգամ այս պրոիշխանական յութուբյան ալիքը վերջին շրջանում մի քիչ «շատ» է։ Վերնագրերը անպատկերացնելի են։
2 օր առաջ գրել են՝ «2 ժամից Կարսը կլինի հայերինը․ Բայդենը ստորագրեց թուրքերի վերջը»։
Վերջին շաբաթվա մի քանի այլ վերնագրեր․«Հասանովը սարսափեց, երբ մտավ Շուշի․ ազերիները Ղարաբաղից փախնում են», «Հրատապ հրաման հայերի համար․ Պուտինը ոտքերը սրբեց Ալիևի վրա», «Քրդերը գլխատել են Էրդողանի եղբորը․ ողջ Թուրքիան ողբում է», «Հայերը կատաղած մտան Բաթումի․ ազերիների ջարդը», «Իրանը իսկական սպանդ սարքեց Նախիջևանում. Թուրքերը լացելով դիմեցին հայությանը»։
Եվ վերջապես ՝«Բաքուն տարհանվում է. Պայթեց ալիևի տունը, նա ներսում է․։
Մի ռեպորտաժ էլ Մարությանի ու Նիկոլի մասին՝ «Լսի քեզ ինչ եմ ասում արա. Սարսափելի գաղտնալսումը պայթեցնում է համացանցը»։
Եվ մի «տեղական լուր»՝ «Լֆիկի տանը բռնվեց սարսափելի Կարողություն. Շոկային բացահայտում»։