Արտակարգ դեպք՝ Երևանում. երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ Օ-ն, 18-ամյա Նատալյա Օ-ն։
Մանրամասն՝ shamshyan.com