Ռուս խաղաղապահների միջնորդությունը կարող է ակտիվացնել հետպատերազմական կարգավորման գործընթացը Երևանի և Բաքվի միջև. Իգոր Կորոտչենկո
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությունը՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմական կարգավորման գործընթացն ակտիվացնելու հարցում:
Այս մասին Вестник Кавказа պարբերականի հետ զրույցում ասել է Национальная оборона ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ մեկնաբանելով Երևանի կողմից Բաքվին ականապատման քարտեզների տրամադրումն ու 15 հայ ռազմագերիների վերադարձը:
«Դա լավ նշան է, դա ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի ձեռք բերած կարևորությունը թույլ է տալիս միջնորդի արդյունավետ դեր խաղալ կողմերի միջև հարաբերություններ կառուցելիս: Հուսով ենք, որ նույն կերպ Ռուսաստանի աջակցությամբ արագ կսկսվի և արագ ընթացք կստանա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործնական գործընթացը: Հայաստանը դժվարությամբ է գնում Ադրբեջանի հետ խաղաղ երկխոսության: Հուսանք, որ Ռուսաստանի միջնորդությամբ այդ գործընթացն առավել ինտենսիվ, արդյունավետ և օգտակար ընթացք կունենա կողմերի համար»,- ընդգծել է փորձագետը:
Ավելին․․․