Vivo-ն ստեղծել է թռչող սմարթֆոն (լուսանկար)
Vivo-ն ներկառուցված անօդաչու սարքով սմարթֆոն է ստեղծել: Այս մասին հայտնում է հոլանդական LetsGoDigital հրատարակությունը, գրում է lenta.ru-ն:
Արտոնագիրը դեկտեմբերին է ներկայացվել Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպություն, սակայն հայտը չի հրապարակվել մինչև հուլիս: Փաստաթղթի համաձայն, սմարթֆոնը ներքևի մասում ունի մի խորշ, որտեղ տեղակայված է կոմպակտ անօդաչու թռչող սարքը, որը բաղկացած է չորս պրոպելերից, առանձին մարտկոցից, երկու տեսախցիկից, մոտեցման ինֆրակարմիր երեք սենսորներից: Քվադրոկոպտերը տվյալները փոխանցում է հեռախոսին Wi-Fi-ի և Bluetooth-ի միջոցով:
Արտոնագրի նկարագրության համաձայն՝ ստեղծված սարքը նախատեսված է բարձրությունից լուսանկարներ ու տեսանյութեր անելու համար: Ենթադրվում է, որ օգտատերը քվադրոկոպտերը կարձակի դրսում և կօգտագործի այն օդից լուսանկարներ, տեսանկարներ կատարելու համար: Թռչող սարքը երկու տեսախցիկ է ստացել:
Քվադրոկոպտերն ունի չափազանց կոմպակտ չափսեր և փոքր քաշ, ուստի ուժեղ քամու պատճառով դրա աշխատանքը մեծ բարձրություններում դժվար կլինի: