Ջաջուռի մոտակայքում 2 մարդ է կայծակնահարվել, մեկի վիճակը ծանր է․ համայնքը շանթարգել տեղադրելու համար ֆինանսական միջոց չունի. համայնքի ղեկավար
Հուլիսի 3-ին 45 և 58 տարեկան տղամարդիկ են կայծակնահարվել Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղի մոտակայքում: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Նրա խոսքով՝ տուժած հովիվներից մեկը երեկ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը ծանր է: «Մյուս հովիվն այս պահին ռեանիմացիայում է, ահագին էլ ծանր է վիճակը, կոտրվածքներ ու խորը այրվածքներ ունի: Մոտ մեկ ամիս առաջ նույն լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ դեպի Հովունի գյուղի մոտ, կրկին այսպիսի դեպք ենք ունեցել, դժբախտաբար մահացու ելքով»,-ասաց համայնքի ղեկավարը:
Դիտարկմանը, արդյո՞ք հնարավոր չէ միջոցառումներ ձեռնարկել, այդպիսի դեպքերից խուսափելու համար, օրինակ հողանցման նպատակով երկաթներ տեղադրել, համայնքի ղեկավարը պատասխանեց.
Ավելին․․․