Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125, մահվան՝ 3 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 225 464 է, մահվան դեպքերինը՝ 5621
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 464-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 4521 է:
Երեկ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5621-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 97 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 074, փաստացի բուժվողներինը՝ 2769: Մեկ օրում արվել է 5073 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 197 651 թեստ:
Ավելին․․․