ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահն է, հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին կայուն ֆինանսավորման հարցը:
«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի և Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին»,- ասվում է Ադամ Շիֆի հայտարարության մեջ:
Ավելին․․․