Գևորգ Գորգիսյանը նոր «պաշտոն» ունի
Հունիսի 28-ին գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման և Քաղաքական խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ Գևորգ Գորգիսյանը կառավարման խորհրդի անդամների ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է կուսակցության փոխնախագահ։
Նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են կայացվել կուսակցական մարմինների և տարածքային կառույցների հետագա գործունեության, կուսակցության անելիքների վերաբերյալ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն