Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակի պայթեցման դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է գույք ոչնչացնելու հատկանիշներով
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Քրեական գործը հարուցվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով և ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան հասարակական-քաղաքական Միհրան Հակոբյանին պատկանող ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը դեպքին անդրադառնալով նշել էր, որ դա իրեն լռեցնելու փորձ է, որը սակայն չի ստացվելու:
Ավելին․․․