Հնդկաստանում տարածվող կորոնավիրուսի հիմնամանրէն կարող է «լոքդաունների» նոր ալիք առաջացնել աշխարհով մեկ. ԱՀԿ ներկայացուցիչ
ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը Соловьев Live յութուբյան ալիքի եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէն կարող է «լոքդաունների» նոր ալիք առաջացնել ողջ աշխարհում:
«Այժմ պետք է բոլոր ջանքերը գործադրել կարճ ժամանակահատվածում, այլապես լոքդաուն կլինի»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Վույնովիչը:
Վերջինս հայտնել է, որ ԱՀԿ-ում մտահոգիչ են համարում Հնդկաստանում տարածվող «դելտա պլյուս» հիմնամանրէի հետ կապված իրավիճակը, քանի որ հիմնամանրէի այդ տեսակի պարագայում օրգանիզմի բազմաթիվ բջիջներ են վնասվում: Միևնույն ժամանակ հայտնի է, որ վիրուսակրից վարակվողների թիվը նույնպես ավելանում է:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի կարող ասել, թե երբ գագաթնակետին կհասնի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման ցուցանիշը, քանի որ ներկա պահին ամենօրյա վարակումների թիվը շարունակում է աճել:
Ավելին․․․