Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Ատելության խոսք կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ, և ոչ միայն․ ՄԻՊ Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Վարորդը «ՎԱԶ 2107»-ն անկանոն է վարել ու բերման ենթարկվել (տեսանյութ) Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Հիմնական վարկածը, որ երեխան գետն է ընկել, բայց մյուս վարկածներն էլ են ստուգում․ Սարգսյան Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին Գետի տարբեր մասերում ցանցեր ենք տեղադրել. փրկարարը մանրամասներ է հայտնել Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի Սարգսյան Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար, որդու ոտքը սայթաքել է և անզգուշաբար ընկել է ջրամբարը Վաղ, թե ուշ` Շուշին նորից ենք ազատագրելու. Արմեն Մանվելյան Օրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-ից Ի՞նչ է հարցրել Լուկաշենկոն Փաշինյանին Փաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Իմ 42 հազար թոշակով Նիկոլը քանի՞ օր կապրի. քաղաքացիՖասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արջուտ գյուղում հովիվի հոսանքահարման և անասունների սատկելու դեպքից Փաշինյանը պարտավոր էր գտնվել Մոսկվայում․ Մհեր Ավետիսյան Մեր պապերը հաղթել են ֆաշիզմին, եթե չլիներ այդ հաղթանակը, չէր լինի այսօրվա Հայաստանը. Մհեր Ավետիսյան Մեր ժողովուրդը որտեղ հայտնվել է, այդ երկրի զարդն է եղել. Արսեն Գրիգորյան Մեր սերունդներին դաստիարակելու ենք մեր հերոսների կերպարով. Մենուա ՍողոմոնյանԵթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը․ Մհեր ԱվետիսյանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը ներկայացնում է աշխարհին. Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը Ցնցող լուր՝ Թուրքիայից Ամեն օր պետք է զոհերի մայրերի կողքին լինենք. Դավիթ Սարգսյան Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիային նվիրված հուշահամալիր (լուսանկարներ, տեսանյութ) Չինաստանում ահռելի լեռնաշղթան արևային կայանի է վերածվել Լեհաստանը որոշել է փակել Կրակովում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը․ պատասխան կլինի 2–ամյա փոքրիկ Տիգրանի ծնողներին զանգել են, երեխու լաց են միացրել․ ի՞նչ է հայտնի
Իրավունք

Ադրբեջանական իշխանությունների կազմակերպված դատավարություններն արհեստական են, շղարշ՝ աշխարհի համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում» և հասցնեն ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ. ՄԻՊ

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները» ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը, կոպիտ խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը։ Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահումը: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որևէ այլ իրավունքի մասին:

Հատկապես դատապարտելի է ադրբեջանական իշխանությունների կողմից դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են):

Մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Վերջապես, չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:

Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Այս ամենը պետք է նկատի ունենան բոլորը, այդ թվում` հայաստանյան մասնագիտական շրջանակները:

Մարդու իրավունքների պաշտպանը նորից է հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը այս փաստերին և ադրբեջանական իշխանությունների պահվածքին, որ կոպտերեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմքերը, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական  իրավունքի համակարգը: Այս հայտարարությունը անհրաժեշտ ապացույցներով ևս կուղարկվի բոլոր կառույցներին:

Ավելին․․․

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը