Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. քաղաքական առումով հասկանալի է, պետական ապարատն ուզում է քաղաքական տեռոր անել. Վահե Հակոբյան
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, այսօր նրանից շատ կյանքեր են կախված, թե ինչու են այս քայլին գնում՝ ինձ համար անհասկանալի է, բայց քաղաքական առումով հասկանալի է, որ պետական ապարատն ուզում է քաղաքական տեռոր անել:
Այսօր դատախազության դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը: