Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները
Վիդեո

Ռոզա Ծառուկյանը դրամական օգնություն է հանձնել Նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Քսանվեց տարի առաջ՝ Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյանցի 14 ոստիկան-ազատամարտիկ զոհվեց Խորհրդային զինուժի հարձակումից: Հայրենիքի պաշտպանության մեկնած Վահրամ Աղաբաբյանը նրանցից մեկն էր: Ամեն տարի հերոսի այրին՝ տիկին Անահիտը, այցելում է ամուսնու հիշատակը հավերժացնող հուշակոթող, ծաղիկներ է դնում հուշակոթողին և ամուսնու կորստի ցավը մի կերպ մեղմելով՝ հպարտանում է, որ կարողացել է միայնակ հերոսին արժանի զավակներ մեծացնել. «Իմ ամուսինը 27 տարեկան էր, երբ զոհվեց Ոսկեպարում: Ուղիղ մեկ տարի ծառայեց ՆԳ բաժնում, երբ վրա հասավ այդ դժբախտ դեպքը»: Տիկին Անահիտը հպարտանում է նաև, որ, ի դեմս Ծառուկյան ընտանիքի անդամների, կան մարդիկ, որոնց շնորհիվ հայրենիքի պաշտպանության համար ընկած ազատամարտիկների ընտանիքներն իրենց միայնակ չեն զգում.

«Միակ ընտանիքը, միակ բարեգործական ընկերությունն է, որ ամեն տարի հիշում է մեր ընտանիքներին, արհամարհված չենք զգում մեզ: Մենք էլ չենք կոտրվելու. գիտենք, որ Ծառուկյան Գագիկ, Ծառուկյան Ռոզա կան մեր թիկունքում»:

2005 թվականից սկսած՝ ամեն տարի, մայիսի 6-ին, Նոյեմբերյանի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող է այցելում նաև Ռոզա Ծառուկյանը, ծաղիկներ ու ծաղկեպսակ դնում նրանց շիրմաքարերին, մեկ րոպե լռությամբ հարգում է հայրենիքի համար կյանքը զոհասեղանին դրած նոյեմբերյանցի հերոսների հիշատակը:

«2005 թվականից առ այսօր յուրաքանչյուր տարի ես իմ հոգու պարտքն եմ համարել՝ իմ որդու հետ միասին մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առաջ: Ասելու, որ նրանց արյան գնով ստեղծվեց ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք գործելու, աշխատելու, արարելու իրավունք ստացանք: Քանի ես ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ՝ մայիսի 6-ին ձեզ հետ միասին իմ խոնարհումը ներկայացնելու մեր անմեղ զոհերի հիշատակին»:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ռոզա Ծառուկյանը դատարկաձեռն չէր եկել Նոյեմբերյան: Զոհված ընտանիքներին աջակցելու գեղեցիկ ավանդույթը չխախտելով՝ նա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական օգնություն հատկացրեց ազատամարտիկների մայրերին ու կանանց՝ ի նշան երախտագիտության:

Իրենց հերթին էլ ազատամարտիկների հարազատները Ռոզա Ծառուկյանին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մշտապես իրենց կողքին լիենելու և աջակցելու համար: Ռոզա Ծառուկյանը խոստացավ, որ մայրերի ու կանանց խորհրդանշական նվերն անպայման տեղ կգտնի իր անվան թանգարանում: Ռոզա Ծառուկյանի հանդիպումը՝ ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ ավարտվեց սեղանի շուրջ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում: