Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների հունիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 33945.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 4246.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 14253.27 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
Ավելին․․․
Աղբյուր