Մերկելը ողջունել է Ժնևում Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կանցլերը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ՝ մենք ԱՄՆ-ի հետ գտանք ընդհանուր հիմք ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հստակեցնելու, այլև համատեղ գործողությունները համաձայնեցնելու համար: Դա վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչ դաշինքներ կարող ենք ստեղծել ու որոնք են մեր շահերը»,- ասել է Մերկելը: