Ձեռքերի հոդացավից ազատվելու ժողովրդական միջոցներ
Հոդացավերի զարգացման սկզբնական փուլում կարելի է այս հիվանդության դեմ պայքարել բազմիցս փորձված ժողովրդական միջոցներով։
Ձեռքի հոդերը կարելի է առաջին հերթին բուժել դեղաբույսերով:
Հավասար քանակությամբ հապալաս, մաղադանոսի արմատ և շամբուկի ծաղիկ վերցնել։ Մեկ ու կես ճաշի գդալ բույսերի հավաքածուի վրա 250 մլ եռացող ջուր լցնել և թողնել հինգ րոպե, ապա քամել և օրը 2 բաժակ խմել․ և համեղ է, և օգտակար:
Ձեռքի հոդերի վրա ոչ միայն լավ են ազդում ներքին օգտագործման միջոցները, այլև արտաքին: Ցավոտ տեղերին կարելի է սոճենու յուղ քսել, իսկ ազդեցությունը ուժեղացնելու համար վրան տաք աղ դնել: Իսկ ցավազրկելու համար կարելի է պատրաստել հետևյալ քսուքը. 1 դեղնուցը, 1 թեյի գդալ 95%-ոց սպիրտը և 1 ճաշի գդալ խնձորի քացախը հարել և ստացված քսուքը օրական մի քանի անգամ քսել ցավոտ տեղերին։
Հոդացավերը կարելի է թեթևացնել նաև քացախ խմելով, եթե իհարկե մարսողության հետ խնդիրներ չկան։ Այն հարկավոր է խմել 1 ճաշի գդալ՝ յուրաքանչյուր ուտելուց առաջ։ Բուժման կուրսը մեկ ամիս։