«Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները:
«Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար: Գազի ընդհանուր շուկան նշանակում է հավասար պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար», - ասել է Մյասնիկովիչը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում առկա մյուս խնդիրը բեռնափոխադրման հարցն է: Եվ այս խնդիրը լուծելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այժմ մշակում է «շատ մեծ ու ժամանակակից համաձայնագիր էլեկտրոնային-նավիգացիոն կնիքների վերաբերյալ», որոնք կուղեկցեն ԵԱՏՄ տարածքում փոխադրվող բեռները և թույլ կտան հեշտացնել վարչարարական մի շարք հարցեր ստուգումների ժամանակ:
Ավելին․․․
Աղբյուր