ԱՀԿ-ի ղեկավարը պատմել է աշխարհում COVID-19-ի հետ կապված իրադրության մասին
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմեջ նվազում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հայտարարությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Ամբողջ աշխարհում արդեն ութ շաբաթ անընդմեջ COVID-19-ի գրանցված դեպքերի թիվը կրճատվում է, իսկ մահերի թիվը նվազում է 7-րդ շաբաթն անընդմեջ։ Սա լավ նորություն է, բայց նոր վարակների և մահերի թիվն ամբողջ աշխարհում բարձր է մնում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Նա հավելել է, որ անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ի ավելի քան 2,5 միլիոն դեպք, 64 հազարը՝ մահվան ելքով։
«Դա նշանակում է՝ յուրաքանչյուր րոպեն մեկ 250 վարակման դեպք և 6 մահ»,- հավելել է կազմակերպության գլխավոր տնօրենը: