Լարված իրավիճակ է ստեղծվել 9/21 տեղամասում (տեսանյութ)
Քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չի սկսվել: Իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը:
Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել է քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց:
9/21 տեղամաս են հրավիրվել ոստիկաններ, որոնք արձանագրություն են կազմել դեպքի առթիվ: