Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ աշխատակիցները «Արեւելյան խոհանոց»-ի մոտ ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին. Վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com- ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում