Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ `անվտանգության երեք հարթություններում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների: Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելին․․․
Աղբյուր