Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ մեկ նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 223 904 է, մահվան դեպքերինը՝ 5584
Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 904-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4490 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է մեկ մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5584-ի:
Ավելին․․․
Աղբյուր