Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում հունիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւս մի քանի աստիճանով, սակայն հինգշաբթի օրը շոգը մի փոքր կթուլանա:
«Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում` մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +36 +38:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +12 +17, ցերեկը` +26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +26 +31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը` +33 +36,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +26 +31,