«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պատշոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
Ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը, Վայոց ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։
«Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա՞ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության դեմ աշխատի։ Մտքներովդ չանցնի։ Կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, հարց չի։ Կդատվեք՝ խմբերով, տրցակներով», – ասել էր Փաշինյանը։
Ավելին․․․