Տիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից ու նշանակել Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Քաջայր Նիկողոսյանին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Ավելին․․․