Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Էրդողանի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Նա այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին երկար զրույց է ունեցել Էրդողանի հետ, որպեսզի պարզորոշությամբ, հարգանքով եւ պահանջկոտությամբ առաջ շարժվեն։ Նշենք, որ քննարկվելու էր Սիրիան, Լիբիան եւ Ղարաբաղյան իրադրությունը։