Բադեյանի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բադեյանը հայտարարագրել է 1 միլիոն 767 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 300 միլիոն դրամ, 40 հազար եվրո դրամական միջոցներ: Բացի այս նա նախորդ տարվա սկզբին ունեցել է ևս 1 միլիոն 625 հազար ԱՄՆ դոլար, սակայն մինչև տարեվերջ այդ գումարները ծախսվել են:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 449 հազար դրամ, 18 հազար 168 ԱՄՆ դոլար աշխատավարձերից ու 104 հազար 740 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Լիլիթ Գալստյանը, հայտարարագրել է 10 հազար 500 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 1320 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում