Ոստիկանությունն այցելել է Սյունիքի Արծվանիկ համայնք և մարդկանց ասել՝ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից. սպառնացել են նաև Ծավ համայնքի դպրոցի տնօրենին. Վահե Հակոբյան
Ես արդեն մի քանի ահազանգ եմ ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Ոստիկանության աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզի Արծվանիկ համայնք: Մտնելով բոլոր տները՝ փորձել են բացատրել, որ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նա նշեց՝ Սյունիքի մարզպետը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
«Ես ստացել եմ նաև երկրորդ ահազանգը, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը սպառնում է դպրոցի տնօրեններին, մասնավորապես Ծավ համայնքի դպրոցի տնօրենին է սպառնացել, որ եթե չքվեարկեն հունիսի 20-ին այնպես, ինչպես իրենք են ուզում, կլինեն լուրջ հետևանքներ և՛ տնօրենի, և՛ ուսուցիչների համար»,- նշեց նա:
Աղբյուր
Ավելին․․․