Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով
Հասարակություն

Եկել է փակագծերը բացելու ժամանակը. Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Իմ շատ սիրելի՛ սյունեցիներ

Գիտեմ, որ  շատերիդ համար անակնկալ էր վերջին օրերին  Հայաստանում և հատկապես Սյունիքում  տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ լռությունը, բայց հիմա եկել է փակագծեր բացելու ժամանակը։  

Ես,  որպես հրամանատար, 90-ական թվականներին   իմ հաղթական ուղին, գումարտակիս  հետ, կառուցել եմ ազնիվ նվիրումով և կարելի է ասել հենց այս նույն իրավիճակից, հասնելով մինչև Ջրական (Ջաբրայիլ)։ Միշտ եղել եմ հայրենիքիս և սյունեցիներիս կողքին։ Բայց եկավ մի պահ, երբ առողջական խնդիրներով մեկնեցի արտերկիր։ Ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Հայաստան վերադարձի դռները փակի իմ առջև։ Մեկնելուց հետո, երբ ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում, ինձ դեմ շինծու քրեական գործ հարուցվեց, որը ոչ մի աղերս չուներ իրականության հետ և մինչ այսօր դեռ ապացուցված էլ չէ։ 

Հարուցված շինծու քրեական հետապնդումը երկու անգամ  դադարեցնելու իմ փորձերը  մերժվեցին։ Մերժվեցի, քանզի մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր սուրբ երկիրը, բնավ շահագռգիռ չեն մեր նրա  ապագայով։  Ես նույնիսկ պատրաստ էի շինծու մեղադրանքի այդ  5 մլն դրամը վճարել, և պատերազմի ժամանակ և հետո լինել հայրենիքում, սակայն ապարդյուն։ Նրանց նպատակը ինձ հեռացնելն էր Հայաստանի և հատկապես Սյունիքի պաշտպանության գործընթացից։ Այս պահին ես արտերկրում եմ։ Թեև բուժանձնակազմը ինձ  ինքնաթիռով թռիչքներ չի թույլատրում, սակայն ես պատրաստ եմ անտեսել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ ասել, որ իրոք մղկտում է սիրտս ստեղծված իրավիճակից, ուզում եմ հիշեցնել, որ ես չեմ հեռացել ձեզանից, ես միշտ կամ ու կլինեմ ձեր կողքին։

Այսօր, առավել քան երբևէ,   ես վստահ եմ, որ մեր երկրին իմ վերջին առաքելությունը  լինելու է հենց Սյունիքի արժանապատիվ խաղաղության ապահովումը, որ  մեր սերունդները կրկին ապրեն  հաղթանակած երկրում, գլուխները բարձր, ու ձիգ մեջքով։ Այն միտքը որ մենք կրկին ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն, ապագայի մասին իմ միակ տեսլականն է։

Սիրելի՛ սյունեցիներ 
Ցանկությունս է հունիսի 20-ին կատարեք ճիշտ ընտրություն, միանշանակ մերժեք այս իշխանությանը, ովքեր մատաղ արեցին մեր որդիներին, ովքեր հետո նույնիսկ չգնահատեցին նրանց սխրանքները, ովքեր վերջ դրեցին մեր փառավոր հաղթանակներին։

Ես,  լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ինչու չէ նաև ՀՀԿ խմբակցության հիմնադիրը Սյունիքում, կոչ եմ անում բոլորիդ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։  

Ավելին․․․