Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան` պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով․ Աշոտ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի կոչին՝ իրեն ռազմագերիների հետ փոխանակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը, նշել էր, որ պատրաստ է որդու փոխանակել Ադրբեջանում պահվող գերիների հետ։
Աշոտ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով,
Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ.
Որոշ քաղաքական շրջանակներ շահարկելով այս թեման կարծում են, որ մեր համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում.
Էնտեղ որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ.
Նրանց բոցաշունչ ելույթները անշուշտ պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ «գործարքը» իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին.