Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ պահանջելով մի քանի ժամվա ընթացքում վերադարձնել գերեվարված զինծառայողին
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և պահանջում, որ մինչև օրվա վերջ վերադարձնեն այսօր գերեվարված զինծառայողին:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն, գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։
Նշենք, որ խոսքը ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանի մասին է, ով Հունիսի 8-ին մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ավագյանը հույս հայտնեց, որ այսօր՝մի քանի ժամվա ընթացում արդյունքներ կլինեն։