ՌԴ-ն հայտնել է` որքան գումարի զենք է վաճառել 2020-ին
Ռուսաստանը 2020 թվականին ավելի քան 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել արտասահմանում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է kommersant.ru-ն:
«Մենք գերակատատարել ենք, ամենակարևորը, բոլոր տարվա ցուցանիշները: Մենք ունենք ավելի քան 15 միլիարդ դոլարի ծավալ, որը նախատեսված ցուցանիշների 102 տոկոսն է: Իսկ պատվերների պորտֆելը, որը շատ կարևոր է, պահպանվել է ավելի քան 50 միլիարդ դոլարի մակարդակի վրա», - ասել է Շուգաևը:
Ծառայության ղեկավարի խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի վրա լրջորեն ազդեցություն է ունեցել կորոնավիրուսային համավարակը: Մասնավորապես, դա արտացոլվել է գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև շուկայավարման գործունեության մեջ:
Աղբյուր
Ավելին․․․