Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա Սողոմոնյան
Ֆոտո

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ ավարտվեց (լուսանկարներ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ ավարտվեց, տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու ճանապարհին։

Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեց եկեղեցականների թափորը։ «Հրաշափառի» երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին, առաջնորդվեց դեպի խորան, ուր երկրպագությունից հետո սկսվեց Պատարագի սրբազան արարողությունը։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր պետական ավագանին՝ գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի պատվիրակությունը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ և հավատավոր բազում արցախցիներ։

%D5%AF%D5%AF%D5%AF%D5%AF%D5%AF.jpg?1622992824284

Պատարագի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի՝ ապահով և բարօր կյանքի համար։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տոնն անցկացնում է Սյունիքի և Արցախի իր զավակների հետ։ Սրբազանը նկատեց, որ առկա դժվարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ մխիթարություն էր և քաջալերանք արցախցիների համար։

Սրբազանի ողջույնի խոսքից հետո ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ․ Վեհափառ Հայրապետը։ «Տիրոջ ողորմածությամբ համախմբվել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված, որ Տերը մեզ ուժն ու զորությունը տա հաղթահարելու պատերազմի արհավիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից և վիրավոր մեր կյանքը նորոգելու տերունական օգնությամբ։ Համախմբվել ենք աղոթելու Հայաստան և Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենի մեր պետությանց զորացման ու բարօրության համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրավորվածների, անհայտ կորածների, գերեվարված մեր զավակների համար», - նշեց Նորին Սրբությունը։

Վեհափառն անդրադարձավ նաև օրվա խորհրդին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Աստծո Միածին Որդու էջքով Մայր Տաճարի հիմնմանը՝ ընդգծելով․«Այս լուսեղեն իրողությունը վկայությունն է մեր ազգին տրված հարության շնորհի, Տիրոջ օգնությամբ մեզ պատուհասած փորձությունների հաղթահարման։ Դարերի մեջ մենք շատ ծանր ու դաժան ժամանակներ ենք ապրել, ավեր ու կոտորած, ցեղասպանություն տեսել, բայց միշտ առ Աստված ապավինությամբ հառնել ենք բարօր ապագա կերտելու ամուր կամքով և հույսով։ Այսօր էլ մենք նույն հավատն ունենք, որ խաչյալ և հարուցյալ մեր Փրկչի շնորհով պիտի զորանանք և հաղթահարենք պատերազմի ծանր հարվածները՝ վեր ելնելով մեզ պատած նեղություններից դեպի մեր կյանքի նոր արևաշող հորիզոններ»:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Արցախին պատուհասած դժվարություններին և վերազարթոնքի անհրաժեշտությանը։ «Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրրանի սրբազան մասն է, քրիստոնյա մեր ժողովրդի հարստությունը՝ իր պատմությամբ ու սրբություններով։ Արցախի սիրով եք դուք ամուր և կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով եք վճռական՝ այստեղ ձեր կյանքը շարունակելու և նոր իրագործումներով բարեզարդելու։ Դուք հիանալի օրինակն եք տվել այս նվիրական երկրում արիասիրտ սխրանքների ու աստվածահաճո արարումների։ Դուք խիզախորեն պաշտպանել եք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել եք ձեր քաղաքներն ու շեները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղոթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայություններից մեկն է Սուրբ Աստվածածին հոյակերտ այս եկեղեցին։ Մեր նախնյաց փորձառությունը և ոգին հավաստում են, որ մեզ պատուհասած ավերներն ու պատերազմի արհավիրքները և ոչ մի նեղություն չեն կարողանալու մեզ ընկճել և սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամությունը։ Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին։

Սիրելիներ, վեր հառնելու ճանապարհին, պահելով հավատն առ Աստված և սերն առ հայրենին, մենք առավել պիտի զորանանք, առավել պիտի զորանա մեր կամքը ապրելու և արարելու նոր եռանդով ու ձեռքբերումներով։ Մեր վերելքներով ու հաջողություններով է նաև, որ արժևորելու ենք մեր նահատակների անձնազոհության ու հայրենանվիրումի մեծագույն սխրանքը։ Պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք հարազատ երկրի զգալի մասը։ Սակայն գիտենք՝ ձեր ոգին աննկուն է, և հույսը անջնջելի, որ հակառակ ամեն խոչընդոտի վերականգնելու և շենացնելու եք Արցախը: Արցախը մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է։ Մեր պատմական հայրենիքի այն նշխարը, որի վրա շարունակում ենք ապրել, պիտի հզորացնենք և դարձնենք անվտանգ ու բարգավաճող, ամուր պետականությամբ, համազգային միաբանությամբ, համընդհանուր ջանքերով», - ասաց Նորին Սրբությունը՝ պատգամելով հույսով ամուր մնալ, հավատով՝ անսասան, աննկուն լինել նեղությունների հանդիման։

Վեհափառը հորդորեց չվհատվել ընդդեմ դժվարությունների, այլ միաբան լինել մարտահրավերների դիմագրավման և միասնական՝ փորձությունների հաղթահարման մեջ։ «Այս ծանր փորձությունից պետք է հետևություն անենք՝ սխալներ թույլ չտալու, մեր ազգային միաբանությունը չտկարացնելու, գործելու ազգի ու հայրենիքի գերագույն շահով, մեծագույն պատասխանատվությամբ», - ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հայրական իր սերն ու օրհնությունները բերելով ամենքին և վստահեցնելով, որ համայն հայ ժողովուրդը, Սուրբ Եկեղեցին իր թեմերով ու կառույցներով արցախցիների հետ է Արցախի խաղաղ ու ազատ կյանքը հաստատելու և կորուստները վերականգնելու իրենց ջանքերում։

Հայոց Հայրապետը հայցեց Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը Արցախի ժողովրդին և պետական այրերին պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի կյանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարևոր գործում։ Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Պաշտպանության բանակի սպաներին ու զինվորներին, որ անձնվիրումով կանգնած են հայրենյաց պաշտպանության դիրքերում՝ ընդգծելով նաև, որ Արցախի յուրաքանչյուր զավակ հայրենյաց մարտիկ է և Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը։ Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, ազգային-եկեղեցական անդաստանում շարունակական նպաստ բերող և պատերազմական դժվարին պայմաններում էլ Արցախին աջակցած բարերար բոլոր զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Արցախի թեմի երկարամյա առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր դասին՝ Արցախի թեմը շենացնելու, հայորդյաց հավատքն ամրապնդելու, նաև պատերազմական ծանր շրջանում հավատավոր իրենց զավակների հետ լինելու, նրանց քաջալերելու և մխիթարելու գովարժան ծառայության համար։

Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում: Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը։

Ավելին․․․