Իրաքի հայաստանյան դեսպանը «Կադիլակ» է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը նախորդ տարի 7 հազար ԱՄՆ դոլարով «CADILLAC DE VILLE 7.0» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դեսպանի դրամական միջոցները նախորդ տարի փոքր–ինչ ավելացել են: Եթե տարեսկզբին նա ունեցել է 8 հազար 322 եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 17 հազար 200 եվրո: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 44 հազար եվրո:
Կինը՝ Աննա Հաջի–Հակոբյանը, հայտարարագրել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 30 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները ստացվել են 1 միլիոն 993 հազար դրամ աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում