Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան
uncategorized

Ամենավերջին միակ ընդդիմադիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը որևէ բանով չի տարբերվում այլ նախընտրական քարոզարշավներից, ուստի այստեղ էլ մենք հերթական անգամ հանդիպում ենք վաղուց արդեն շրջանառված, ասված ու ծեծված ձևակերպումների և երևույթների: Վերջիններիս շարքում բնականաբար ամենահայտնին «միակ ընդդիմադիր» լինելու անխոնջ ձգտումն է: Այս անգամ արդեն միակ ընդդիմադիրի տիտղոսին հավակնում է Զարուհի Փոստանջյանն ՝ իր «Երկիր ծիրանիով»:

Մի կողմից, իհարկե, Զարուհին է, իրենից սպասելի է և իր պարագայում նորմալ, սակայն խնդիրն այն է, որ մինչ Զարուհի Փոստանջյանը, հայաստանյան քաղաքական դաշտը միակ ընդդիմադիրների պակաս երբեք չի ունեցել, ավելին, ըստ էության մինչ այս գրեթե բոլոր ընդդիմություններն էլ եղել են «միակ իսկական» ընդդիմադիրը: Ժամանակին դա ՀԱԿ–ն էր, մի պահ միակ ընդդիմադիրն էր «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ փոքր–ինչ մեղմ գծերով, «Ելք» դաշինքը: Վերջինս, ի դեպ, ուղղակիորեն չէր հայտարարում այս մասին, այլ մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով, սակայն, դրանից, կարծես թե, բովանդակությունը չէր փոխվում:

Դե, իսկ հիմա արդեն միակ ընդդիմադիրը, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանն է կամ «Երկիր ծիրանին»: Չնայած հանուն արդարության պետք է ասել, «Երկիր Ծիրանի» անվանումը մի փոքր չի տեղավորվում ոչ միայն ընդդիմադիր եզրույթի, այլև ընդհանրապես քաղաքական տեքստի տրամաբանության մեջ, բայց դե դա էլ թողնենք:

Հայաստանյան քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր լինելը, կարծես թե, դարձել է քաղաքական ուժերից շատերի վերջնական ու հիմնական նպատակը: Սա թերևս քաղաքական կուսակցության կամ ուժի համար արդեն իսկ ախտորոշում է, քանի որ բնականաբար միակ ընդդիմության տիտղոսի համար պայքարում են բոլոր «միակ ընդդիմադիրները», ցեխ են շպրտում միմյանց վրա և այլն, արդյունքը լինում է այն, որ հանրությունը խորը հիասթափությամբ է լցվում բոլոր այդ «իսկական» ընդդիմությունների նկատմամբ և ամեն ընտրության՝ ընտրակաշառքով կամ առանց դրա, գնում և ընտրում է Հայաստանի միակ իշխանությանը:

Այս շրջապտույտից դուրս գալու ելքերը այդպես էլ չեն երևում՝ ինչքան էլ «Ելքն» ասի, թե ելք կա: Միևնույն է այդ ելքը մնում է միակ ընդդիմադիրին ընտրելու կոչերի մեջ, իսկ կոչերով ոչ ելք է գտնվում, ոչ էլ, ի դեպ, ընդդիմադիր են դառնում, քանի որ որպես կանոն, հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր կոչերին հաջորդում են տրամաբանորեն հակառակ գործողությունները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում