Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության ուսումնավարժանք են իրականացրել Լեռնային Ղարաբաղում շփման գծում տեղակայված դիտորդական կետերում. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ հնրավոր հարձակումները հետ մղելու համար:
Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը:
Հաղորդվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ավելին․․․