Գեղարքունիքում hայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպի հետևանքով հայ 2 զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել. ՀՀ ՊՆ
Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացանք պաշտպանության նախարարությունից:
ՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:
Աղբյուր
Ավելին․․․